среда, 25 марта 2015 г.



My thoughts









Երազանքների ոտնահետքերով,
կամ ուղղակի
երկու ճանապարհների բախում:
                      
 
երազանքներն ու ցանկությունները անհրաժեշտ են, որպեսզի կյանքը մշտապես շարժման մեջ գտնվի:
             Սեմուիլ Ջոնսոն/անգլիացի մեծ գրող:
     




                                                              

Այս չքնաղ աշխարհի տարբեր վայրերում՝ մութ կամ լուսավոր, նեղ կամ լայն անկյուններում ծվարած, կամ էլ իշխանություն հաստատած յուրաքանաչյուր կենդանի շունչ ունի իր երազանքը:
Չզարմանա՛ք...  այո, ես նշեցի կենդանի շունչ, այսինքն նկատի ունեցա ոչ միայն մարդուն...Կենդանի շու՛նչ, որի մեջ ներառվում են բոլոր կենդանի օրգանիզմները:
Այս աշխարհում միայն մարդը չէ, որ կարող է մտածել ու երազել: Մարդիկ պնդում են հակառակը, սակայն ես ունեմ իմ սեփական կարծիքը:
          
Յուրաքանչյուր կենդանի՝ մեծ կամ փոքր, նույնիսկ ամենահասարակ ու մարդկանց կոշիկների հարվածը ստացող և կյանքից հեռացող թշվառ մրջյունը ևս կարող է մտածել, ունի իր երազանքները, նպատակները  և յուրովի է կերտում իր կյանքը: Միակ տարբերությունը կայանում է նրանում, որ կենդանիններն ու թռչունները խոսում են ոչ մարդկային լեզվով, այլ խոսում են իրենց հատուկ լեզուներով.
մրջյունը խոսում է մրջներենով,փիսիկը խոսում է կատվերենով,թռչնակը խոսում է թռչներենով...նրանց լեզուները մենք երբեք չենք կարող հասկանալ և դրա հետևանքով մարդկության մեջ ծնվել է ոչ իրական մտածողություն:..../Իսկ մի գուցե գիտությունը այնքան զարգանա, որ մի օր այդ անհնարինը դառնա հնարավոր...Ո՞վ իմանա...:/

Մենք նայում ենք օրինակ փիսիկի դիմագծերին:Եթե ուշադիր նայենք,կտեսնենք,որ ամեն օր այն փոփոխվում է, ինչպես մարդունը՝ կախված տրամադրությունից:
Դա նշանակում է, որ փիսիկը մտածում է, ունի իր հոգսերը...Նա երազում է…

Բայց ոչ ոք չգիտի թե ինչի կամ ում մասին է երազում ու մտածում: Այդ մասին կարող են միայն իմանալ նրա փիսիկ-ընկերները , ընտանիքը, ծնողները…


         Ինձ համար գոյություն ունի երազանքների թագավորություն, որտեղ ապրում են բոլոր երազանքները:
Երազանքները նույնպես ունեն իրենց երազանքները:

  •   Ամեն մի երազանք երազում է գտնել իր տիրոջը:
  •  Ամեն մի կենդանի շունչ երազում է գտնել իր երազանքին:
Եվ այն երջանիկ օրը, երբ տերն ու երազանքը հանդիպում են իրար՝ նույն ճանապարհին, տիրում է երկկողմանի երջանկություն:
  •  Երազանքը այլևս միայնակ չի լինում: Նա գտնում է իր տիրոջը՝ արժանի տիրոջը:  Տերը  երջանիկ է լինում, որ գտել է իր երազանքին:
Ամեն մի երազանք անհամբեր է սպասում իր և իր արժանի տիրոջ ճանապարհների բախմանը...

ՈՒզում եմ մի փոքր խոսել իմ երազանքների մասին.

Այնքա՜ն շատ և մեծ են իմ երազանքները...
Ես ամեն օր երազում եմ իմ երազանքների մասին: Իմ բոլոր երազանքներին ես անուն եմ դրել...
Ես այնքան եմ ձգտել ու մտածել իմ երազանքների մասին, որ մի օր հայտնվեցի երազանքների թագավորությունում:

Ես սիրում են հավաքել տարբեր անպետք ու պիտանի բանալիների հավաքածուներ:

Մի գեղեցիկ և արևոտ օր, ես վերցրեցի իմ բանալիները, որոշեցի գնալ անտառ զբոսնելու և փորձել բանալիներով պատրաստել որևէ դեկորատիվ իր:
Քայլելով ՝մտածում էի ու մտածում...







Ես չնկատեցի, թե ինչպես խորացա անտառում: Երբ աչքերս բարձրացրեցի, տեսա կանաչ մարգագետին, որտեղ հազիվ նկատելի իրենց նուրբ գլխիկներն էին բարձրացրել քնքուշ ու հրաշք ծաղիկները, որոնք կարծես նկարչի վրձնի ստեղծագործություններ լինեին՝ կանաչի մեջ:
Իսկ ավելի հեռվում գտնվում էին վեց կարմիր և մեկ ոսկեգույն դռներ, որոնց միջև  հեռավորությունը մոտ երկու մետր էր: Դրանցից յուրաքանաչյուրի վրա գրված էր մեկից –յոթ թվանշանները՝ հերթականությամբ  ու ամրացված էր հետևյալ ցուցանակը<<երազանքների բանալի>>
Դռները շատ զարմանալի տեսք ունեին:
Ես շատ զարմացա և ինքս ինձ ասացի.
<Ին՝չ հետաքրքիր է, մի գուցե փորձեմ, հերթով իմ ձեռքում եղած բանալիներով բացել դռները…>>
Իմ ձեռքում կար ինը բանալի: Սկսեցի փորձել բացել առաջին դուռը՝ առաջին բանալիով…չստացվեց…Երկրորդ բանալիով նույնպես չստացվեց: Հանեցի ևս վեց  բանալի, բայց ապարդյուն:
Հույսս կորցրեցի, բայց այնուամենայնիվ փորձեցի նաև իններորդ բանալին:
Հենց այդ պահին դուռը բացվեց և արագ փակվեց ու էլ ոչ մի կերպ չբացվեց: Նույն կերպ եղավ նաև երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դռների հետ: Նրանք բացվում էին և անմիջապես փակվում էին:
Երբ փորձեցի բացել վեցերորդ դուռը, հանկարծ մի կոպիտ և սարսափ տարածող ձայն ինձ ասաց.
<Չքվի՛ր այստեղից և շարժվիր առաջ, արա՛գ, անհետացի՛ր, սա քո տեղը չէ:>
Ես վախեցած ու զարմացած փորձեցի բացել  յոթերորդ դուռը:
Հանկարծ մի աստվածային ուժ ինձ ներս քաշեց ու մի նուրբ ու հաճելի ձայն ինձ ասաց.
<ներս արի հարազատս, սա է քո տեղը...>


Ես ապշեցի...Ես հայտնվել էի երազանքների թագավորությունում: Ես ծանոթացա իմ երազանքների հետ: Եվ գտնելով իմ երազանքները, վերադարձա տուն:





Ես այժմ ունեմ նոր ու ավելի մեծ երազանքներ ու հավատում եմ, որ մի օր դրանք ևս կկատարվեն:
Երազում եմ, որ կյանքում գտնեմ  իմ տեղն ու դերը, զբաղվեմ իմ սիրած աշխատանքով, շրջապատված լինեմ անկեղծ ու բարի մարդկանցով և ամենակարևորը երազում եմ, որ աշխարհում ամենուրեք տիրեն երջանկությունը, արդարությունը, անկեղծությունը և բարությունը: Թո՛ղ տապալվի չարությունը:
Ես սովորեցի տեսնել այն ուժերը, որոնք գոյություն ունեն և որոնք անտեսանելի են չար և կեղծավոր մարդու աչքերին…

Եղի՛ր արժանի մարդ, որ քո երազանքը գտնի քեզ ու չսխալվի և չհեռանա քեզանից: Եղի՛ր անկեղծ ու դարձի՛ր կեղծավորության թշնամի՝ հանուն մեր բարի ու առեղծվածային տենչանքներով տոգորված կյանքի:

My story

Թոմ ու Լիզի արկածները.
Հեղիակ՝ Սյուզան

Լինում է չի լինում մի գյուղ:Էս գյուղը ոչնչով չէր տարբերվում մնացած ուրիշ գյուղերից:Ինչպես,որ հատուկ է գյուղերի նկարագրելու դեպքում,ես ևս պետք է սկսեմ այս գյուղի նկարագրությունը նույն կերպ:Գյուղի բնությունը գեղեցիկ էր,օդը`մաքուր:Մարդիկ բարի,խելոք ու միամիտ էին:Նրանք զբաղվում էին անասնաբուծությամբ:Այս սովորական գյուղում ապրում էին երկու ոչ սովորական քույր և եղբայր`Թոմն ու Լիզը:Սրանց հետ միշտ արկածներ էին լինում:
Մի անգամ նրանց մայրն իր երեխաներին ասում է.
--Հե՜յ,երեխանե՛ր,շուտ վազեք այգի և խնձոր բերեք:

Երեխաները գնում են այգի,բայց դեռ չէին հասել խնձորենու ծառին,երբ իրենց առաջ հայտնվեց մի մեծ փոս:Թոմն ու Լիզը իրար շփոթված նայելով ասացին.
--Մենք այսքան տարի այստեղ ենք ապրել,բայց այսպիսի փոս երբեք չի եղել:

Հանկարծ Լիզի ոտքին ինչ-որ արմատ փաթաթվեց և քաշեց:Նա ընկավ փոսը:Լիզը այդ մասին չհասցրեց ասել եղբորը:Թոմը բարկացած ասաց.
--Չեմ հասկանում Լիզ:Ինչ°ու է միշտ քո ոտքը սայթաքում:Չեի°ր կարող մի քիչ զգույշ լինեիր:Դե,որ այդպես է,փոսում այնքան կմնաս,մինչև ես խնձորները քաղեմ ու գամ քեզ հանեմ:

Լիզն ասաց.
--ըհը,հիմա էլ ընկա մի ուրիշ փորձանքի մեջ:

Թոմը գնում է խնձորները քաղում է ու գալիս,որ քրոջը փոսից հանի:Նա փնտրեց փոսը,բայց փոսն անհետացել էր:Թոմը հասկացավ,որ քույրն էլ է փոսի հետ անհետացել և սկսեց լացել:Նա խնձորները ձեռքից գցեց և գնաց,որ այդ մասին ասի ծնողներին:Վազելու ժամանակ հանկարծ մի ուրիշ փոս բացվեց:Թոմին մի արմատ նորից քաշեց և գցեց փոսը:Թոմը հասկացավ,որ քույրը ոչ թե սայթաքել էր,այլ արմատն էր քաշել:Հանկարծ այդ պահին փոսն անհետացավ:քույր ու եղբայր իրար հանդիպեցին ու փաթաթվեցին:Թոմն ասաց,որ այլևս իր քրոջը չի թողնի ու գնա խնձոր քաղելու:Իսկ Լիզը ասաց,որ հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ:Ավելի լավ է մտածել,թե ինչպե°ս ազատվել այդ մութ վայրից
Հանկարծ մի լույս երևաց:Պարզվեց,որ երեք թզուկներ լապտերը բռնած գալիս էին:Նրանց անուններն էին`Ֆռանսուազա,Սերաֆինա և Պետրուազա:Նրանք շատ փոքր էին:Բավական էր,որ թզուկները երգեին և բոլորը կքնեին:Թոմն ու Լիզը,երբ տեսան թզուկներին,մի քիչ վախեցան ու մի քիչ էլ զարմացան:Երբ թզուկները մոտեցան երեխաներին`ասացին.
--Մ՛ի վախեցեք մեզնից,մենք շատ բարի արարածներ ենք:Դուք իրականում չգիտեք թե ովքեր ենք մենք:

Թոմն ու Լիզը ծանոթացան թզուկների հետ:Թզուկները շուրջ պար բռնեցին և սկսեցին անուշ երգել:Թոմն ու Լիզը հորանջեցին և խորը քնեցին:Նրանք երեղաներին քնեցրեցին,որովհետև ուզում էին իմանալ թե արդյոք երեխաները բարի՞են,բարի սիրտ ունե՞ն:
Թոմն ու Լիզը արթնացան և տեսան,որ հայտնվել են մի կանաչ մարգագետնում:Նրանք վեր կացան և սկսեցին քայլել:Հանկարծ մի դուռ բացվեց,որի վրա գրված է«ԱՅՍՏԵՂ ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ»:Երեխաները տեսան,որ նույն կանաչ մարգագետինն է:Նրանք ներս մտան և սկսեցին նորից քայլել:Հանկարծ հայտնվեց մի փուռ:Այդ փռում լիքը հացեր էին թխվում:Հացերը ցայն տվեցին.
--Սիրելի երեխանե՛ր,մեզ հանեք այս փռից:Եթե չհանեք,մենք կվառվենք:ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ...

Թոմն ու Լիզը այնքան բարի գտնվեցին,որ խղճացին և հացերին հանեցին:Հացերը շնորհակալություն են հայտնում երեխաներին:Թոմն ու Լիզը շարունակում են իրենց ճանապարհը և հանդիպեցին խնձորենու ծառի,որը բեռնված էր համեղ,քաղցրահամ և կարմրաթշիկ խնձորներով:Ծառը սկսեց խոսել,ասաց.
--Սիրելի երեխաներ,,ղնդրում եմ,ինձ թափ տվեք,ճյուղերս ծանրացրութըունից կախ են ընկել:Եթե դուք թափ չտաք,ես կկորվեմ:

Թոմն ու Լիզը թափ են տալիս խնձորենուն,մի քանի խնձոր էլ իրենց հետ են վերցնում և ճանապարհը:Մեկ էլ ճանապարհին հանդիպում են երեք թզուկներին:Թզուկները ուրախացած ասում են,որ երեխաները շատ բարի են,այդ պատճառով թզուկները կուղարկեն կախարդական աշխարհ,որ փրկեն փերիներին`Վարկաբեկներից:Թզուկները տվեցին իրենց լապտերը և ասացին,որ երբ օգնության կարիք լինի,սեղմեն լապտերի վրայի ու թզուկները անմիջապես կհայտնվեն այդտեղ օգնության:Թզուկները նաև ցույց տվեցին մի ուղի և ասացին,որ երբ գնան այդ ուղիով կհանդիպեն մի ժայռի:Պետք է կանգնել ժայռի դռան մոտ `"ԲԼԻԿԼԵՐՈՆԻՕՏՕ" և ժայռի դռները կբացվեն և երեխաները կհայտնվեն կախարդական աշխարհում:Թզուկները ասացին,որ պետք է շատ զգույշ լինել,քանի որ կախարդական աշխարհում շատ արկածներ են պատահելու և բարի ճանապարհ մաղթեցին:Թոմն ու Լիզը,ինչպես թզուկներն էին ասել,հանդիպեցին հսկա ժայռին,ասեցին կախարդական բառը,ժայռի դռները բացվեցին և Թոմն ու Լիզը մտան կախարդական աշխարհ:Դա կարծես ԴՐԱԽՏ լիներ:Այնքա՛ն էր գեղեցիկ:Ծաղկից ծաղիկ թռչում էին գույնզգույն թիթեռները,ուրախ ճանճերն ու մեղուները:Այնտեղ կային բազմաթիվ միջատներ,բույսեր,կենդանիներ ու թռչուններ:Նաև կային լիքը-լիքը փերիներ,որոնք,երբ թռչում էին, իրենց հետևից բյուրավոր աստղիկներ եին թափվում:Թոմն ու Լիզը ծանոթացան փերիներից մեկի հետ:Նրանք սկսեցին ապրել այդտեղ:Երկու օր հետո Լիզը նկատեց,որ փերիներից մեկը անհետացել է:Լիզը այդ մասին հայտնեց Թոմին և նրանք որոշեցին սեղմել լապտերի վրայի կոճակը,որ թզուկնեռրի հետ մտածեն թե ին°չ անեն:Կոճակը սեղմելուց հետո թզուկները հայտնվեցին և ասացին,որ փերիներին առևանգել են:Թզուկներից մեկն ասաց,որ նրանց առևանգել են չար Վարկաբեկները:Թզուկներից երկրորդն էլ ասաց,որ փերիները երեխանեևրի երազներն են,իսկ եթե երեխաները երազում են,Վարկաբեկների ուժերը պակասում են:Նրանք փերիներին առևանգել են,որ երեխաները երազել չկարողանան:Ինկ դա մեզ համառ հատ վատ է:վերջին թզուկն էլ ասաց,որ փերիները գտնվում են վանդակի մեջ:Այդ վանդակի բանալին էլ գտնվում է կախարդված Լուսատիտիկներից մեկի վրա`կապած:Այդ լւսատիտիկներին Վարկաբեկները կախարդել են և իրենց ընկերը դարձրել:
Անանցանելի ճանապարհով մի անտառ է,բայց այդ անտառում միայն մի ծառ կա,որտեղ Լուսաիտիկները բույն են դրել:Պետք է գտնել այն լւսատիտիկին,որի վրա է գտնվում բանտի բանալին:
Եվ Թոմը,Լիզը ու թզուկները ճանապարհ ընկան:Նրանք հասան մի տեղ,որտեղ արմատնեևը քնած էին:
--Պետք է զգույշ անցնենք արմատների վրայով,որ նրանք չարթնանան,թե չէ մեզ կուտեն,ասաց Թոմը:Լիզը հիշեց,որ թզուկները երբ երգեն,բոլորը կքնեն,բայց թզուկներն ասացին,որ դա բույսերին չի ազդում:

Բոլորը սկսեցին զգույշ քայլել արմատների վրայով:Այս փորձությունը հաջող անցան և շարունակեցին ճանապարհը:Հանկարծ հանդիպեցին մի գետի:Նրանք պետք է անցնեին գետի մյուս ափը:Եթե շորի մի ծայրն անգամ կպչեր գետակին,ապա ջուրը կքաշեր և կսպաներ նրանց:
Թզուկները մի դեղ տվեցին Թոմին ու Լիզին:Նրանք խմեցին և անմիջապես փոքրացան:Ծառից տերև պոկեցին և տերևի վրա կանգնած հաջողությամբ հասան գետի մյուս ափը:Թզուկներն էլի դեղ տվեցին երեխաներին:Այս անգամ էլ նրանք խմեցին և մեծացսան,ընդունեցին իրենց նախկին տեսքը:
Նրանք շարունակեցին ճանապարհը:Այս գալիք փորձությունն ամենասարսափելին էր:Նրանք ճանապարհին հանդիպեցին երեք հատ երեք գլխանի դևերի:Դևերը շատ քաղցած էին:Հեռվից նկատելով Թոմին,Լիզին և թզուկներին,սկսեցին հարձակման պատրաստվել:Երբ դևերը արդեն մոտենում էին,թզուկները շուրջ պար բռնեցին և սկսեցին:Երգելուց հետո դևերը խոր քուն մտան:Երեխաներն ու թզուկները այս փորձությունն էլ հաջող անցնելուց հետո,նրանց արջև հայտնվեց ծառը:Թոմը բարձրացավ ծառը,հետո Լիզին ու Թզուկներին օգնեց բարցրանալ:Նրանք հետևեցին լուսատիտիկներին,բայց ոչ մեկի վրա բանալին չկար:Հետո մտան լուսատիտիկների ննջարան,և տեսան,որ մահճակալին մի լուսատիտիկ է պառկած,իսկ բանալին էլ ամուր գրկած:Թոմը զգուշուփյամբ վերցրեց բանալին և նրանք բռնեցին ետդարձի ճանապարհը:Տեսան,որ դևերը վերածվել են սև ածուխի,գետը ցամաքել էր,իսկ արմատները ծառեր էին դարձել:Թոմն ու Լիզը վերադառձան և գնացին Վարկաբեկների դղյակ:Վարկաբեկների դղյակը սև գույն ուներ:Այն պատված էր մոխրագույն պարիսպներով,որոնց վրա լիքը չար մտքեր էին գրված:Իսկ վարկաբեկները հսկա,անճոռնի արարածներ էին:Երբ,որ մարդիկ չար արարքներ էին գործում,Վարկաբեկների ուժը ավելանում էր:Մարդկանց վատ արարքներից,որը նրանց դուր էր գալիս,գրի էին առնում շատ մուք կապույտ թղթի վրա և կպցնում պարիսպներից:Վարկաբեկները երկու գլխանի էին:Մեկի անունը Վարկ էր,իսկ մյուսինը`Աբեկ:Նրանք անընդհատ կռվում էին իրար հետ:Վարկն ասում էր,որ Աբեկի անվան առաջին <<ա>> տառը տա իրեն,որ ստացվի <<Վարկա>>:Բայց Աբեկն ասում էր.
--Ինչի պիտի իմ անվան առաջին <<ա>> տառը քեզ տամ:Չ°է,որ դա է իմ անունը գեղեցկացնում:

ՈՒ այդպես վիճում էին իրար հետ:Հանկարծ Վարկաբեկները նկատեցին,որ իրենց հետևում են:Նաև տեսան Թոմին,Լիզին և Թզուկներին:Նրանք կռվի պատրաստվեցին:Հանկարծ Վարկաբեկները Լիզին բռնեցին:Թոմն ուղում էր ազատել քրոջը,բայց չէր կարողանում:այդ պահին թզուկներից մեկը`Ֆռանսուազը նկատեց Վարկաբեկների նոթատետրը:Նա վերցրեց,կարդաց,և իմացավ,թե ինչպես կարելի է սպանել Վարկաբեկներին:Նա այդ մասին ասաց Թոմին.
--Պետք է ջուր լցնել Վարկաբեկների վրա,որ նրանք չկարողանան վեր կենալ:Հետո պարիսպներից պոկել բոլոր չար մտքերը և այրել:Վարկաբեկները իրենց շունչը կփչեն:

Թոմը իմանալով այդ մասին,երկու դույլ ջուր է լցնում նրանց վրա:Վարկաբեկները ընկնում են գետնին և չեն կարողանում այլևս վեր կենալ:Թոմը պարիսպներից պոկում է բոլոր չար մտքերը և այրում է:Հետո նա Վարկաբեկների ձեռքից վերցնում է քրոջը,բանալիով բացում է վանսակի դուռն ու փերիներին ազատում:նրանք բոլորով վերադառնում էին կախարդական աշխարհ և փերիներից մեկն ասաց.
--Շնորհակալությու՜ն, մեր քաջ հերոսնե՜ր,որ ազատեցիք մեզ այս անճոռնի,երկու գլխանի Վարկաբեկներից`դևերից...

Մնացած փերիներն էլ շնորհակալություն հայտնեցին և բոլորը ուրախ ու երջանիկ էին:Երբ հասան կախարդական աշխարհ ,Թոմն ու Լիզը ասացին,որ կարոտել են իրենց ծնողներին և ուզում են վերադառնալ:Փերիները ուղեկցեցին նրանց:
Երբ երեխաները տուն հասան,մայրիկը բարկացած ասաց.
--Չեմ հասկանում,դուք մեկ ժամում խնձոր ե՞ք քաղում:Հապա ու՞ր է ձեր բերած խնձորը:Դուք գնացել եք այգում խաղալո՞ւ,թե՞ խնձոր բերելու:

Երեխաները շատ զարմացան:Դու մի ասա,կախարդական աշխարհում անցել է երկու օր,իսկ իրենց տանը անցել է ընդամենը մեկ ժամ:
Երեխաները պատմեցին իրենց արկածների մասին:Մայրը չհավատաց և ասաց.
--Այ՜ո,այ՜ո,ուրեմն այսպիսի արկածներ:Ի՜նչ լավ երևակայություն ունեք:Գնացեք գիրք գրեք:

Ինչքան երեխաները պնդում էին մայրիկին,որ դա զուտ իրականություն է,մեկ է մայրիկը չէր հավատում:Քմծիծաղ էր տալիս,և շարունակ ասում.
<<Դուք լավ երեակայություն ունե՜ ք,գնացե՜ք և գիրք գրեք:>>