пятница, 5 февраля 2016 г.

  Երջանկություն և ՍԵՐ

    Երջանկությու՜ն, ին՞չ է նշանակում այդքան հաճելի թվացող ու բոլոր մարդկանց  ականջերը շոյող և կյանքի բազմաթիվ հարվածններին «լավ դեղամիջոց» հանդիսացող աս բառը: Լինել երջաիկ, ապրելերջանիկ կյանքով ու ապրել երջանկությունով…
  Որտեղ՞ է արդյոք թաքնված այդ երջանկությունը,  որտեղ է ապրում երջանկության տիրակալը: Ինչու՞ է նա այդչափ դաժան, քանզի բոլորին չի բաշխում իր էությունը…կամ էլ տալիս է ու անմիջապես խլում:
   Երջանկությունն այն է, երբ դու մենակ չես, երբ փորձում ես քեզ զգալ, ինչպես կատարյալ, երբ կարծում ես, թե ապահով ես ու հավատում ես, որ ոմանց հարկավոր ես:
Երջանիկ է այն մարդը, ով հաճախ է ժպտում և հաստատ գիտի, թե ով է այդ ժպիտի հեղինակը: Միայնակ մարդը երջանիկ չի կարող լինել, սակայն մարդը երբեք չի կարող նաև ամբողջովին միայնակ լինել, քանզի մենակությունից զատ՝ նրա կողքին կլինեն միշտ իր իսկ սեփական ստվերը, էությունը, լույսը՝ բնության, մթությունը՝ հոգու, ծաղիկը՝ կյանքի և ամինից կարևորը՝ անդորրն ու լռությունը: Ա՜խ այդ լռությունը…որքքան եմ սիրում լսել իմ ամենահավատարիմ ընկերոջ՝ լռության մոգական ճիչը…որքա՜ն գաղտնիքներ, կորած երազներ ու նոր լույսի բոցկլտող մասնիկներ գիտի իմ լռութունը՝ իմ կյանքից: Ես այն մահկանացուն եմ, որ իմ կյանքում եղել եմ և՛ երջանիկ, և՛ մենակ, և՛օտար…:



Սերը՝ մոգական

երջանկությունը՝ իրական

Երջանկության գործակիցը սերն է, իսկ սիրո գործակիցը՝ ուրախությունն է: Երբ սիրում ես, երբ քո աներևույթ հոգում թաքցնում ես մի հմայիչ սեր, երբ փորձում ես անտեսել ու շրջանցել շրջապատի կարծիքերը, եր կարողանում ես քո մի անմեղ հաացքով տապալել ու գետնին հավասարեցնել չար, նախանձ ու վրիժառու հայացքներըԻսկ եր հիշոմ ես քո՝ այդ անթափանց թվացող հոգում ծվարած, իր ամենաապահով ապաստանը գտած սիրո անուրջի մասին և քո՝ ախկիում ամռոտած, ընկճված դեմքի հայտնվում է ցնորված մի ժպիտ, ապա ակամայյից դու դառնում ես ուրախ: Այս փոքրիկ ժպիտիկերը կազմում ե առաձին ուրախություններ, իսկ ուրախությունները՝ ողջագուրվելով, տեղծում են երջանկություն: Այքանը բավ է մարդուն՝ լինել իրական երջանիկ: Այ՛ո, չզարմանա՛ք. Նշեցի «իրական երջանիկ», վասնզի գոյություն ունի նաև «կեղծ, անիրավ» երջանկություն: Խոսքը՝ փողով գնված երջանկության մասին է: Հարստությունը երբեք չի կարող համարվել երջանկություն, համենայն դեպս ինձ համար….

Կորած երջանկություն կամ այրված երջանկություն



   Ձմեռ էր: Արծաթե, բայց միևնույն ժամանակ հոգնեցնող ձմեռ: Տղան նայում էր դաժան սառույցի հարվածները ստացած և դրանց պոռթկումից հետքեր թողած փայտե, երկփեղկանի լուսամուտից դեպի դուրս՝ դեպի սառցե աշխարհ ու խորհում էր:
Այո՛, սառցե աշխարհ, քանզի դրսում ցուրտ էր, ամենուրեք
արծաթափայլ ձյունն էր հանգրվանել, իսկ ծառերը հրավիրված էին ձմեռային պարահնդեսին: Տղան լսում էր անտառային սրտաշունչ և մոգական մեղեդին, որ հատուկ այդ պարահանդեսի համար պատրաստել էր արծաթե հզոր ձայնով օժտված հուժկու քամին: Բայց այսօր նա հանդարտ էր: Նա տխուր էր ու երգում էր նույնքան տխուր և մելամաղձոտ, գրեթե անլսելի: Ահա լվացքի սառցակալած լարին հայտնվեց մի սևապոչ թռչնակ: Նա նույնպես տխուր էր: Թռչնակը մի աղերսագին հայացք նետեց տղայի վրա և հեռացավ: Ամեն ինչ հանդարտ էր…խաղա՜ղ: Ողջ ձմեռային բնությունը կարծես կանխագուշակում էր….


   Տղան հեռացավ լուսամուտից, մոտեցավ վառարանին, որպեսզի տաքացնի իր ցրտահարված ձեռքերը:
Տղան ուներ մի իր, որին պաշտում էր ամենից շատ: Այդ իրը, հասարակ, սպիտակ մոմ էր: Նա երբեք չէր վառում այն, քանզի մոմը իր հավատարիմ ընկերն էր: Մոմը՝ տղայի համար, կարծես կենդանի շունչ լիներ: Այն կարծես զրուցում էր տղայի հետ, և իր կարծիքով՝ տղան ստանում էր իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մոմը կարծես տղային օգնում էր, խորհուրդներ տալիս…
   Սովորականի պես տղան դարակից հանեց մոմը, զրուցեց նրա հետ, ապա հոգնեց և չգիտես ինչու այն դրեց երկաթե վառարանի դիմաց գտնվող փոքրիկ սեղանիկի վրա, հագավ իր մուշտակը և դուրս եկավ տնից՝միայնակ խորհելու պատրվակով: Քիչ անց փայտե, ծանր դուռը ճռռաց և դրսից ներխուժեց ձմեռաին արևի թույլ մի շողիկ: Հանկարծ այդ շողիկի վրա հայտնվեց սև ստվեր՝ սկզբում երկու ականջ, հետո՝ որոշակիշեղված մարմին և երկարավուն վեր ցցված պոչիկ: Մի քանի վայրկյան անց լսվեց նաև կատվային թախծոտ շնչառություն: Դուռը ավելի լայն բացվեց ու դռան մեջտեղում հայտնվեց մի շիկամոխրագույն կատու: Սենյակը դատարկ էր: Կահույքից բացի մոմն էր և բոցկլտող վառարանը: Կատուն գաղտագողի քայլերով մոտեցավ վառարանին, տաքացրեց իր սառած մարմինը և հանկարծ՝ անհասկանալի ցասումից բռնկված՝ ցատկեց սեղանիկի վրա: Կատուն սկսեց հոտոտել մոմը ու հասկանալով, որ այց բացարձակ արդի չէ ուտելու համար, իր համառ թաթիկով գլորեց ու վայր գցեց երկար և սպիտակ մոմը: Կատուն տարածքում ուտելու ոչ մի բան չգտնելով՝ հիասթափված հեռացավ:

  Դուռը բաց էր, արևի թույլ շողիկը իր տեղում էր, վառարանը վառվում էր, իսկ հաղորդած ջերմությանը՝ գերի էին վերցրել ցուրտն ու քամին՝ դռան բաց լինելու պատճառով: Վառարանի առջև ընկած էր մոմը, իսկ վառարանը իր վերջին բոցերն էր արձակում: Անմեղ այդ բոցերից մեկը եղավ և սպանիչը: Մեկ հատիկ շիկացած, իր համար անմեղ թվացող  բոց ընկավ ճիշտ մոմի առջևի թելիկի վրա: Մոմի թելիկը սկսվեց արյվել, թույլ լլույս տվեց և մի քիչ էլ ջերմություն: Տանը ոչ ոք չկար, իսկ մոմը արվում ու այրվում էր…
 Քիչ անց տղան վերադարձավ և դուռը բաց տեսնելով՝ շատ զարմացավ, իսկ երբ բաց դռնից ներս մտավ տղան՝ տեսավ զարհուրելին….
   Այրվում էր մոմը…մոմն էր այրվում…և մոմն արտասվում էր, իսկ բառերն պարզապես անզոր էին: Մոմը լալիս էր ու հառաչում էր…մոմը կանչում էր, բայց արդեն ուշ էր:

Մոմի արցունքները սահում էին գետնին, ստեղծում պատկերներ, ապա վերանում՝ մոմի մեկ այլ արցոնքի հետ միախառնվելով: Մոմը այրվեց ու հանգավ, իսկ գենտնին մնացին մոմի դեղնած արցունքները
 Տղան կորցրեց ինքնատիրապետումը և կարծեց, թե երազումէ, բայց ո՜չ, ին՞չ երա՜զ…լոկ իրականություն:
  -Այրվեցի՞ր…իմ մոմ, դո՞ւ: Ո՜չ, այրվեց իմ երջանկությունը, այրվեց իր երկար ու ձիք տարիների պահված երջանկությունս…բայց ինչպե՞ս…ինչպե՞ս կարող է լինել: Ես ալևս չունեմ նրան: Նա՛, իմ սպիտակ ու տոկուն մոմը…այլևս չկա,- հազիվ լսելի ձայնով արտաբերում էր տղան ու հեծկլտում:
Տղան այնպես էր լալիս, կարծես կորցրել էր մի իրական հարազատ մարդու….
 Տղան կորցրեց ինքնատիրապետումը և կարծեց, թե երազումէ, բայց ո՜չ, ին՞չ երա՜զ…լոկ իրականություն:
  -Այրվեցի՞ր…իմ մոմ, դո՞ւ: Ո՜չ, այրվեց իմ երջանկությունը, այրվեց իր երկար ու ձիք տարիների պահված երջանկությունս…բայց ինչպե՞ս…ինչպե՞ս կարող է լինել: Ես ալևս չունեմ նրան: Նա՛, իմ սպիտակ ու տոկուն մոմը…այլևս չկա,- հազիվ լսելի ձայնով արտաբերում էր տղան ու հեծկլտում:
Տղան այնպես էր լալիս, կարծես կորցրել էր մի իրական հարազատ մարդու….

Այրվեց երջանկությունը.............................................................................

  Մոմի հոգին բարձրացավ
<<Մոմե թագավորություն>>: Ինչպես մարդիկ, մոմը նույնպես ունի հոգի: Երբ մենք վառում ենք մոմը, այրում ենք նրան ու իր հոգին: Մոմի հոգին այն ծուխն է, որ առաջանում է, երբ սկսում եմ այրել նրա սիրտը՝ ցավ և տառապանք պատճառելով: Բայց ոչ ոք դա չի նկատում ու չի գիտակցում:   Իսկ որ՞ն է մոմի սիրտը: Մոմի սիրտը նրա ներսում գտնվող թելիկն է: Առանց այդ թելիկ մոմը մոմ չէ, այլ մի մահացած, անշունչ իր, ինչպես և մարդը…
 Մոմի արյվելուց հետո մացել էին մոմի դեղնած մացորդներ, բայց տղան հավաքեց այդ բոլոր մնացորդները ու փորձեց վերականգնել մոմի նախկին տեսքը, սակայն այն առաջվա նման ճերմակ ու հարթ չէր: Այն դեղին էր ու խորդուբորդ մակերեսով: Սպիտակ ու երկար մոմը՝ մարդկանց մանկության շրջանն է, իսկ երբ նրանց հանդիպում են կյանքի բազմաթիվ փորձություններն ու հարվածները՝ նրանք կորցնում են րենց նախկին անթերի տեսքը՝ հաճախ սխալներ գործելով: Կան այնպիսի մարդիկ, որ այդքան էլ ուժեղ չեն և հաճախ են կոտրվում, կորցնում հույսն ու հավատը: Իսկ երբ անմեղ ու անկեղծ արդը չափից շատ է նվիրվում ու վստահում, ապա նրան հեշտությամբ կոտրում են, այրում սիրտն ու հոգին ու ցավ պատճառում: Այդ ժամանակ նա դառնում է անզոր ու անօգնական, սակայն ժամանակի ըթացքում ոտքի է կանգնում, բայց էլ առաջվանը չի լինում….







 Այսպիսով՝ պետք է լինել ուժեղ, ունենալ կամքի ուժ և երբե՛ք չկորցնել ամենազոր ու առեղծվածային ՀՈՒՅՍԸ:
Հույսը՝ կյանքի

Հույսը՝ սիրո

Հույսը՝ բարության

Հույսը՝ երբեք չկորցնել

Ճանապարհ՝ դեպի հույս..........................................................................................................................................................